Logo Մեդիա Մոնիտորինգ

7 օր անվճար փորձաշրջան

© 2026 Մեդիա Մոնիտորինգ

Բոլոր գործիքներ
Հիմնաբառերի համեմատություն

Համեմատեք բանալի բառերը:
Պարզեք՝ ով է թելադրում մեդիա օրակարգը

Մի քանի բանալի բառ համեմատեք համակարգում և ստացեք համապարփակ վերլուծական պատկեր։ Համեմատեք հիշատակումների ընդհանուր ծավալը, մեդիա ծածկույթը, տոնայնության բաշխումը և տրենդների դինամիկան հայկական բոլոր տեղեկատվական հարթակներում: Ձեր բրենդն ընդդեմ մրցակիցների՝ մեկ պարզ և ինտերակտիվ գործիքում:

Համեմատություն — վերջին 30 օր

Հիմնաբառ A Հիշատակումներ
Դրական Չեզոք Բացասական
Հիմնաբառ B Հիշատակումներ
Դրական Չեզոք Բացասական
Հիմնաբառ C Հիշատակումներ
Դրական Չեզոք Բացասական
Բոլոր ալիքներ · ԱԻ զգացումներ · 30 օր

Ի՞նչ է ցույց տալիս բանալի բառերի վերլուծությունը

Մի քանի թիրախային բառ տեղադրեք գործիքում և ստացեք Ձեր մեդիա-կշռի ամբողջական վերլուծությունը՝ բոլոր չափորոշիչներով

Հիշատակումների ծավալ

Տեսեք, թե հաշվետու ժամանակահատվածում քանի անգամ է հիշատակվել յուրաքանչյուր բանալի բառը։ Համակարգն ավտոմատ դասակարգում է տվյալները՝ ակնթարթորեն ցույց տալով, թե փնտրվող որ բառն է գերիշխում տեղեկատվական դաշտում:

Ավտոմատ տոնայնության բաշխում

Միայն ծավալը բավարար չէ: Վերլուծեք յուրաքանչյուր բանալի բառի դրական, չեզոք և բացասական հրապարակումների տոկոսային հարաբերակցությունը: Բարձր ծավալով բացասական աղմուկը արմատապես տարբերվում է բարձր ծավալով դրական PR-ից. այս գործիքը ցույց է տալիս իրական պատկերը։

Տրենդների դինամիկան միավոր ժամանակում

Հետևեք յուրաքանչյուր բանալի բառի ակտիվության փոփոխությանը ըստ օրերի կամ շաբաթների: Բացահայտեք, թե երբ են մրցակիցներն ակտիվացրել իրենց մեդիա ծածկույթը կամ երբ է Ձեր PR արշավն ունեցել ամենամեծ ազդեցությունը։

Առաջատար մեդիա ծածկույթ

Ո՞ր աղբյուրներն են առավել շատ լուսաբանում յուրաքանչյուր թեման: Բացահայտեք Ձեզ և Ձեր մրցակիցների «լոյալ» լրատվամիջոցներին:

Բոլոր հարթակները միասին

Համեմատությունը ներառում է տվյալներ առցանց մեդիայից, Facebook-ից, Telegram-ից և YouTube-ից՝ տրամադրելով խորքային պատկեր՝ ըստ հարթակների:

Խորացված մանրամասներ

Մեկ քլիքով սեղմեք ցանկացած բանալի բառի վրա հենց համեմատության գործիքում, և համակարգը Ձեզ կտեղափոխի «Հիշատակումներ» բաժին՝ կոնկրետ հոդվածների տեքստերն ընթերցելու համար:

Որո՞նք են գործիքի ռազմավարական կիրառությունները

Մրցակցային հետախուզություն

Համեմատեք Ձեր բրենդը 2 կամ 3 հիմնական մրցակիցների հետ՝ մեկ գրաֆիկում: Հասկացեք՝ ով ունի ավելի շատ հիշատակումներ, ավելի որակյալ (դրական) համբավ և ումն է ամենաուժեղ մեդիա ծածկույթը:

PR արշավների արդյունավետության չափում (ROI)

Կատարեք համեմատություն PR արշավից առաջ և հետո։ Չափեք, թե որքանով է փոխվել Ձեր բրենդի հիշատակումների քանակն ու տրամադրությունը արշավի ընթացքում՝ ներկայացնելով Ձեր աշխատանքի արդյունավետությունն իրական թվերով։

Թեմաների և ճգնաժամերի մշտադիտարկում

Միաժամանակ համեմատեք մի քանի ոլորտային թեմաներ կամ ճգնաժամային նարատիվներ: Հասկացեք, թե որ թեմաներն են գրավում հայկական մեդիայի ուշադրությունը, և ինչպես է տարբերվում դրանց նկատմամբ հանրային արձագանքը (սենտիմենտը):

Հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք մեծ ծավալով հիշատակումները նշանակում են մրցակցային առավելություն

Ոչ միշտ: Տեղեկատվական դաշտում որակը հաճախ ավելի կարևոր է, քան քանակը (Share of Voice vs. Share of Sentiment): Եթե Ձեր մրցակիցն ունի կրկնակի շատ հիշատակումներ, բայց դրանց 60%-ը բացասական են (ճգնաժամային), ապա իրական հաղթողը Ձեր բրենդն է։ Մեր համակարգի AI վերլուծությունը թույլ է տալիս տեսնել հենց այս որակական տարբերությունը։

Կարո՞ղ եմ արդյոք տեսնել, թե կոնկրետ որ լրատվամիջոցն է նախընտրում իմ մրցակցին

Այո՛։ Սա աուդիտի ամենակարևոր մասն է։ Համեմատության վահանակը ցույց է տալիս յուրաքանչյուր բանալի բառի «հիմնական ծածկույթը»։ Դուք հստակ կտեսնեք, թե որ կայքը կամ Telegram ալիքն է համակարգված կերպով լուսաբանում Ձեր մրցակցին (կամ իրականացնում սև PR արշավ Ձեր դեմ):

Ո՞րն է տարբերությունը «Բանալի բառերի համեմատության» և «Մեդիադաշտ» գործիքների միջև

«Բանալի բառերի համեմատությունը» ցույց է տալիս թեմաների կամ բրենդերի փոխհարաբերությունը տեղեկատվական դաշտում։ Իսկ «Մեդիադաշտ» գործիքը վերլուծում է հենց բուն լրատվամիջոցների վարքագիծն ու նրանց կողմնակալությունը ոլորտային թեմաների մասով: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս դրանք օգտագործել համադրված:

Գործիքներ, որոնք աշխատում են Համեմատության հետ

Համեմատեք ձեր և ձեր մրցակիցների դիրքը

7-օրյա անվճար փորձաշրջան: Առանց քարտ կցելու ու պարտավորությունների: Լիարժեք հասանելիություն Բանալի բառերի համեմատույթան և բոլոր գործիքներին: