«Սկզբնաղբյուր» գործիքը հայկական մեդիայում ցանկացած նյութի կամ տեղեկատվական արտահոսքի ամբողջական ժամանակագրական պատկերն է: Մեկ հպումով պարզեք, թե որ լրատվամիջոցն է առաջինը շրջանառել թեման, ովքեր են այն արտատպել, ի՞նչ հերթականությամբ և որքա՞ն արագ է այն տարածվել: Սա այն վերլուծական խորությունն է, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր լուրջ մեդիա փորձագետի:
Նյութի ժամանակագրությունը
Երբ Ձեր բրենդի կամ ոլորտի մասին կարևոր (հատկապես՝ բացասական) նորություն է հայտնվում, կարևոր է ոչ միայն բուն բովանդակությունը, այլ նաև սկզբնաղբյուրը և տարածման մեխանիմզը։
Երբ տեսնում եք, որ 12 տարբեր լրատվամիջոց լուսաբանում է նույն սկանդալային թեման, Դուք չեք կարող հերքում կամ պարզաբանում ուղարկել բոլորին: «Սկզբնաղբյուր»-ը ակնթարթորեն նույնականացնում է «զրոյական պացիենտին»՝ թույլ տալով կենտրոնանալ խնդրի արմատի վրա:
Լուրի տարածման արագությունը դրա լրջության ուղղակի ցուցիչն է: Լուրը, որը 30 րոպեում հասնում է 20 լրատվամիջոցի, պահանջում է կտրուկ հակաճգնաժամային ռազմավարություն, քան այն լուրը, որը 3 օրում հասել է ընդամենը 5 կայքի: Գործիքը Ձեզ տալիս է այս հստակ դինամիկան:
Կեղծ կամ մանիպուլյատիվ փաստերի տարածման ժամանակ ապացուցողական բազայի հավաքագրումը պահանջում է հետքերով գնալ մինչև սկզբնաղբյուր: Սա կենսական նշանակություն ունի Ձեր համբավի պաշտպանության համար: Մենք դա անում ենք ձեր փոխարեն մի քանի քլիքով։
Ամբողջական պատմությունը՝ վայրկյանների ընթացքում
Համակարգը գտնում է Ձեր բանալի բառով (բրենդ, անձ կամ թեմա) բոլոր հոդվածները և տեսակավորում դրանք ժամանակագրական խիստ կարգով: Ուշադրություն. մենք հիմնվում ենք ոչ թե համակարգի ինդեքսավորման, այլ բուն լրատվամիջոցի կողմից արձանագրված իրական հրապարակման ժամի վրա:
Լրատվամիջոցը, որն առաջինն է հրապարակել նյութը, հատուկ նշվում է՝ որպես սկզբնաղբյուր՝ հստակ ժամով և հոդվածի ուղիղ հղումով: Օգտագործեք մեր «Ցիտումներ» գործիքը՝ բնօրինակը կարդալու և դրա AI տոնայնությունը վերլուծելու համար:
Յուրաքանչյուր հաջորդ արտատպում գրանցվում է ժամանակացույցի վրա՝ ցույց տալով, թե քանի րոպե կամ ժամ է անցել բնօրինակի հրապարակումից: Օգտվեք «Մեդիա պրոֆիլ» գործիքից՝ վերլուծելու այդ ալիքը տարածող լրատվամիջոցների լսարանն ու ուղղվածությունը:
Եթե Ձեր բրենդի շուրջ լուրը սկսում է արտասովոր արագությամբ արտատպվել, «Կրիզիս մոնիտոր» գործիքը Ձեզ ազդանշան կուղարկի, իսկ Սկզբնաղբյուր գործիքը ցույց կտա` ումից սկսվեց ամեն ինչ:
Երբ բացասական նյութ է հայտնվում, գործիքն անմիջապես հուշում է, թե կոնկրետ որ լրատվամիջոցն է այն հրապարակել առաջինը և արդյոք այն արդեն ստացել է վիրուսային տարածում։ Կենտրոնացրեք Ձեր PR արձագանքն ու հերքումն անմիջապես սկզբնաղբյուրի վրա՝ այն համադրելով Կրիզիս մոնիտոր գործիքի ծանուցումների հետ։
Բացահայտեք կեղծ պնդումների կամ սև PR-ի իրական ծագումնաբանությունը։ Հետևեք դրա տարածման ալիքին հայկական մեդիայում, իմացեք՝ որ լրատվամիջոցներն են ուժեղացրել (արտատպել) այդ լուրը, և մշակեք փաստարկված հակազդման ռազմավարություն:
Հետևեք Ձեր մրցակիցների նորություններին. ո՞վ է առաջինը հրապարակում նրանց նյութերը, և ո՞ր լրատվամիջոցներն են մշտապես (և ամենաարագը) արտատպում նրանց մամուլի հաղորդագրությունները։ Բացահայտեք Ձեր մրցակիցների թաքնված մեդիա-գործընկերներին։
Մամուլի հաղորդագրություն կամ պաշտոնական հայտարարություն տարածելուց հետո օգտագործեք այս գործիքը՝ տեսնելու, թե ով առաջինն արձագանքեց, որքան արագ այն վերատպվեց այլ կայքերում, և ինչպիսին եղավ ընդհանուր լսարանային ծածկույթը (Reach): Սա PR արագության և ազդեցության իրական չափումն է:
Հասկացեք, թե ինչպես է աշխատում հայկական մեդիայի էկոհամակարգը. որ լրատվամիջոցներն են ստեղծում բացառիկ նորություններ և թելադրում օրակարգ, իսկ որոնք են պարզապես լուրեր ագրեգացնողներ: Օգտագործեք 1999 թվականից պահպանվող արխիվը՝ մեդիա դինամիկայի պատմական օրինաչափություններ գտնելու համար:
Իմացեք, թե որ կայքերն են հետևողականորեն առաջինը լուսաբանում նյութեր Ձեր ոլորտում։ Կառուցեք լոյալ և ամուր հարաբերություններ հենց այդ «օրակարգ ստեղծողների» հետ՝ ապահովելով Ձեր ապագա հրապարակումների հաջողությունը: Օգտագործեք Մեդիա պրոֆիլ-ը՝ ցանկացած լրատվամիջոցի հրապարակումների դինամիկան և պիկ ժամերն իմանալու համար:
Վայրկյանների ընթացքում գտեք և արձագանքեք ապատեղեկատվության աղբյուրին՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ: Չափեք Ձեր սեփական մամուլի հաղորդագրությունների հաջողությունը՝ տեսնելով դրանց տարածման արագությունն ու լսարանի ծածկույթը:
Արձանագրեք զրպարտչական կամ վնասակար բովանդակության ճշգրիտ աղբյուրն ու տարածման հերթականությունը՝ որպես անհերքելի իրեղեն ապացույց՝ դատական կամ արտադատական գործընթացների համար:
Ստուգեք կասկածելի նյութերի իրական ծագումնաբանությունը և բացահայտեք տեղեկատվական մանիպուլյացիաները խորքային հայկական մեդիայում:
Սա գործիքի ամենակարևոր առավելությունն է: «Սկզբնաղբյուրը» վերլուծում է ոչ թե մեր համակարգի կողմից նյութի ինդեքսավորման պահը (որը կարող է շեղումներ ունենալ), այլ անմիջապես լրատվամիջոցի կայքում արձանագրված հրապարակման ճշգրիտ ժամանակը: Սա երաշխավորում է ժամանակագրական բացարձակ ճշգրտություն:
Գործիքը սկանավորում է հարթակի կողմից մշտադիտարկվող բոլոր հիմնական հայկական լրատվամիջոցները: Այն կենտրոնանում է բացառապես պաշտոնական մեդիա հրապարակումների վրա, որտեղ հրապարակման ճշգրիտ ժամերը վստահելի են և ապահովում են նյութի տարածման անհերքելի պատկեր:
«Սկզբնաղբյուր» գործիքը սերտորեն կապված է մեր «Ցիտումներ» բաժնի հետ: Սեղմելով ցանկացած լրատվամիջոցի անվան վրա՝ Դուք անմիջապես կտեսնեք հոդվածի ամբողջական տեքստը և դրա հանդեպ արհեստական բանականության կողմից որոշված տոնայնությունը:
Այո: Այս ռազմավարական գործիքն անվճար հասանելի է Mediamonitoring.am-ի բոլոր բաժանորդագրային պլաններում։
Կարդացեք ժամանակագրության մեջ ներառված յուրաքանչյուր հոդվածի ամբողջական տեքստը և ուսումնասիրեք AI տոնայնությունը՝ վերլուծելով բովանդակային նրբությունները:
Ստացեք ծանուցող ազդանշան այն պահին, երբ Ձեր թեման սկսում է ոչ նորմալ արագությամբ տարածվել այլ կայքերում:
Վերլուծեք սկզբնաղբյուր լրատվամիջոցի թվային պրոֆիլը՝ հասկանալու համար դրա լսարանի ծածկույթը և հնարավոր քաղաքական ուղղվածությունը:
7-օրյա անվճար փորձաշրջան: Առանց քարտ կցելու ու պարտավորությունների: Լիարժեք հասանելիություն Սկզբնաղբյուրին և բոլոր գործիքներին: