Mediamonitoring.am-ը ստեղծվել է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև հանրային կապերի ու մարքեթինգի բազմամյա փորձ ունեցող մասնագետների կողմից։ Գործիքի ստեղծման ընթացքում համադրվել են ոլորտային նեղ մասնագիտացումները, փորձը, նորարարական տեխնոլոգիաները, որոնք հաշվի են առնում մեդիա մոնիտորինգի կարիքները ամենատարբեր ոլորտներում՝ բիզնես, քաղաքականություն, հասարակական և միջազգային կազմակերպություններ, դեսպանատներ։
Mediamonitoring.am-ի հիմքը հայալեզու ամենածավալուն մեդիա արխիվն է, որտեղ այս պահի դրությամբ ներկայացված են լրատվամիջոցների հրապարակումներ՝ սկսած 1999-ից, ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից։ Մեդիա արխիվը հասանելի է մեր բոլոր բաժանորդների համար։
Գործիքը միավորում է երկու տարբեր բաղկացուցիչներ՝ ծանուցումներ և մոնիտորիգային վերլուծության գործիքները։ Բաժանորդների բանալի բառեր պարունակող հրապարակումները ուղարկվում են էլփոստի և տելեգրամ բոտի միջոցով՝ հաշված րոպեների ընթացքում։ Մեր know-how-ով ստեղծված և ներդրված տեխնոլոգիան առավելագույնս կրճատում է ծանուցման ժամանակահատվածը։
Մոնիտորինգի վերլուծական գործիքակազմը ևս ստեղծվել է մեր know-how-ով։ Այստեղ կարող եք համեմատել բանալի բառերով հրապարակումները, տեսնել ցիտումները։
Գործիքում լայնորեն կիրառվում են արհեստական բանականության մի քանի, նախապես ուսուցանված գործիքներ։ Գործիքում ներդրված է արհեստական բանականությամբ աշխատող ավտոմատացված սենտիմենտ անալիզ, որը կիրառելի է ընթացիկ որոնումների համար։ Վերջին թարմացմամբ՝ ավելացրել ենք նաև նյութի ավտոմատ ամփոփման գործիքը, որն էականորեն կրճատում է նյութերն ընթերցելու վրա ծախսված ժամանակը։
Մեր տեխնիկական թիմը պարբերաբար թարմացնում է գործիքը՝ նաև հաշվի առնելով բաժանորդների կարիքները։
Մեր առաքելությունն է տեղեկատվությունն առավելագույն լայն ծածկույթով հասանելի դարձնել՝ հեշտացնելով համբավի կառավարումը և հզորացնելով ձեզ՝ մրցակցությունում։