Առցանց մեդիայի 24/7 մշտադիտարկում՝ հայալեզու տեղեկատվական դաշտի 98% ծածկույթով։ AI սենտիմենտ անալիզ, հոդվածների ամբողջական տեքստ և 1999 թվականից պահպանվող հսկայածավալ մեդիա արխիվ՝ սա Հայաստանում տեղեկատվական հոսքերի վերահսկման ամենահզոր գործիքն է:
Ուղիղ հոսք — Հայկական մեդիա
Հայկական բոլոր խոշոր լրատվականները՝ առցանց հրատարակություններ, լրատվական գործակալություններ և թվային մեդիաներ, հեռուստատեսության և ռադիոյի կայքեր՝ անընդհատ մոնիտորինգով:
Յուրաքանչյուր ակտիվ առցանց հրատարակություն (որը թարմացվում է շաբաթական առնվազն 2-3 անգամ), ինչպես նաև պետական կառույցների պաշտոնական կայքերը մշտադիտարկվում են շուրջօրյա ռեժիմով:
Յուրաքանչյուր հոդված ավտոմատ դասակարգվում է՝ որպես դրական, չեզոք կամ բացասական՝ հիմնվելով ամբողջական տեքստի, և ոչ միայն վերնագրի վերլուծության վրա: Սենտիմենտ անալիզը հասանելի է Մեջբերումներ գործիքում:
Կարդացեք հոդվածներն ամբողջությամբ՝ առանց մեր հարթակից դուրս գալու: Ամբողջական տեքստը թույլ է տալիս իրական գնահատական տալ հրապարակմանը:
Հայալեզու մեդիայի ամենամեծ թվային շտեմարանը՝ գրեթե երեք տասնամյակի պատմությամբ, որտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող արխիվային նյութը: Մանրամասները՝ Արխիվ գործիքում:
Իմացեք, թե որ լրատվամիջոցներն են առավել ակտիվ լուսաբանում Ձեզ հետաքրքրող թեմաները և ինչ տոնայնությամբ՝ Մեդիա դաշտ գործիքի միջոցով: Ճանաչեք ԶԼՄ-ն՝ Մեդիա պրոֆիլներ-ով:
Ցանկացած նորության կամ արշավի համար համակարգը հստակ ցույց է տալիս այն լրատվամիջոցը, որն առաջինն է հրապարակել տեղեկատվությունը:
Սահմանեք ձեր բանալի բառերը՝ ըստ բաժանորդագրության պլանի
Մուտքագրեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ցանկանում եք մշտադիտարկել՝ Ձեր ապրանքանիշը, անձի անուն, նախագիծ կամ մրցակից: Համակարգն աշխատում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Երբ որևէ հարթակ հրապարակում է Ձեր բանալի բառը ներառող հոդված, նյութ, ցիտատ, գրառում, համակարգն այն որսում է իրական ժամանակում՝ ճշգրիտ աղբյուրով և հրապարակման ժամանակով և պահպանում է այն մեր տվյալների շտեմարանում։
Արհեստական բանականությունը որոշում է նյութի տոնայնությունը և վայրկյանների ընթացքում ստեղծում է ծավալուն տեքստերի կարճ և բովանդակալից համառոտագիրը: Հասանելի է Մեջբերումներ բաժնում:
Ստացեք ծանուցումներ՝ էլփոստով կամ մեր հատուկ Telegram բոտով՝ ընտրելով հենց Ձեզ հարմար պարբերականությունը (անմիջապես, օրական, շաբաթական կամ ամսական)՝ յուրաքանչյուր բանալի բառի համար առանձին: Եթե հոդվածների քանակը հանկարծակի գերազանցում է ձեր հիմնական մակարդակը, Ճգնաժամային մոնիտոր գործիքը անհապաղ ուղարկում է ծանուցում էլ-փոստով և Telegram-ով:
Վերահսկեք Ձեր բրենդի հիշատակումները իրական ժամանակում: Գնահատեք Ձեր համբավը, հետևեք մրցակիցներին և չափեք PR գործողությունների արդյունավետությունը:
Մշտադիտարկեք պաշտոնական լրահոսը, քաղաքականությունների հանրային արձագանքն ու լուսաբանման տոնայնությունը հայկական մեդիայում:
Կառավարեք տասնյակ հաճախորդների տեղեկատվական հոսքերը մեկ միասնական վահանակից, ստեղծեք դինամիկ հաշվետվություններ և տրամադրեք պրեմիում խորհրդատվություն:
Հայերենի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ մեր համակարգը ստեղծվել է այնպես, որ «նման» բանալի բառերեով ևս գտնեք հրապարակումներ։ Այդ պատճառով՝ որոշ դեպքերում կարող եք ստանալ ոչ ռելևանտ/վերաբերելի հրապարակումներ։ Համակարգը հասկանում է նաև բառակապակցությունները, սակայն որքան շատ են դրանում բառերը, այնքան շատ կլինեն ոչ վերաբերելի հրապարակումները։
Եթե Դուք համոզված եք, որ հոդվածը կա, բայց այն չի հայտնվել փնտրման արդյունքներում, պատճառները հիմնականում հետևյալն են.
● Աղբյուրը ներառված չէ մեր բազայում. Մենք միտումնավոր մոնիտորինգ չենք անում կասկածելի սպամ-կայքերը՝ Ձեր լրահոսը աղբից մաքուր պահելու համար: Ամեն դեպքում, եթե ոչ սպամ կայք եք հայտնաբերել, որը մեզ մոտ առկա չէ, գրեք մեզ support@mediamonitoring.am կամ չատբոտ-ին։
● Վրիպակներ սկզբնաղբյուրում. Լրագրողը նյութում հնարավոր է սխալ կամ վրիպակով է գրել Ձեր բրենդի անվանումը։
● Փակ հարթակներ. Նյութը հրապարակվել է փակ ֆեյսբուքյան խմբում կամ անձնական էջում (մենք մոնիտորինգ ենք անում միայն հանրային հասանելի՝ public տեղեկատվությունը)։
● Կայքից նյութն ամբողջությամբ ստանալ հնարավոր չի եղել։ Խիստ հազվադեպ, բայց պատահում է այնպես, որ կայքի կարգավորումներով պայմանավորված՝ հրապարակումը մեզ մոտ հայտնվում է կիսատ, իսկ ձեր բանալի բառը ստացած հատվածում չէ։
Ծանուցումների կառավարումն ամբողջությամբ Ձեր ձեռքերում է։ Նոր հիշատակման դեպքում կարող եք ծանուցվել էլփոստով կամ մեր հատուկ Telegram բոտով։ Դուք ինքներդ եք որոշում պարբերականությունը՝ անմիջապես, օրական, շաբաթական կամ ամսական։ Կարևոր առավելություն. Դուք կարող եք տարբեր բանալի բառերի համար սահմանել ծանուցման տարբեր գրաֆիկներ (օրինակ՝ ճգնաժամային բառերի համար՝ անմիջապես, իսկ ոլորտային նորությունների համար՝ շաբաթական):
Մենք ապահովում ենք հայալեզու ակտիվ մեդիայի դաշտի գրեթե ամբողջական՝ 98% ծածկույթ։ Համակարգը 24/7 ռեժիմով մշտադիտարկում է բոլոր այն առցանց լրատվամիջոցները, որոնք թարմացվում են շաբաթական առնվազն 2-3 անգամ։ Բացի այդ, ցանկում ներառված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) պաշտոնական կայքերը:
Իմացեք՝ ով է ձեզ ցիտում, ինչ պարբերականությամբ։ Իմացեք հրապարակումների տոնայնությունը
Իմացեք՝ ով է գրում ձեր մասին, բացահայտեք մեդիա պրոֆիլը։
Բաց մի թողեք կարևորագույն պահը, և մեդիայի ազդակներով ժամանակից շուտ իմացեք հասունացող կրիզիսի մասին
7-օրյա անվճար փորձաշրջան: Առանց քարտ կցելու ու պարտավորությունների: Բոլոր գործիքները: