Հայաստանի ամենաամբողջական մեդիա վերլուծական հարթակը: Մենք միավորում ենք մոնիտորինգի և վերլուծության 12 գործիք, որոնք իրական ժամանակում տրամադրում են ավտոմատացված վերլուծություններ մեդիա տվյալների հետ աշխատանքի բոլոր ասպեկտների համար:
Մոնիտորինգ
Գործիքների այս խումբը թույլ է տալիս իրական ժամանակում հետևել մեդիայում և սոցցանցերում ձեր բանալի բառերով հրապարակումներին:
Վերահսկեք հայալեզու առցանց տիրույթը՝ 98% ծածկույթով։ Մենք մոնիտորինգի ենք ենթարկում մեյնստրիմ և փոքր, սակայն շաբաթական առնվազն 2-3 անգամ թարմացվող լրատվականները, ինչպես նաև պետական կառույցների պաշտոնական կայքերը։ Ստացեք Ձեզ հետաքրքրող բանալի բառերով ծանուցումներ Telegram բոտի կամ էլփոստի միջոցով՝ Ձեր նախընտրած պարբերականությամբ (անմիջապես, օրական, շաբաթական կամ ամսական)՝ յուրաքանչյուր բառի համար սահմանելով առանձին, անհատական ծանուցման գրաֆիկ։
Ստացեք Ձեր որոնած բանալի բառերի վերաբերյալ բոլոր հիշատակումները մեկ կենտրոնացված բաժնում։ Այս գործիքի միջոցով կտեսնեք հրապարակումների հստակ աղբյուրները, նաև AI տոնայնությունը (սենտիմենտը) և վայրկյանների ընթացքում ստանալու ծավալուն հոդվածների հակիրճ ամփոփումը՝ խնայելով Ձեր ընթերցելու ժամանակը։
Հայաստանյան տեղեկատվական և հասարակական դիսկուրսի գլխավոր հարթակը մշտապես Ձեր վերահսկողության տակ է: Մեր Facebook մոնիտորինգի գործիքը թույլ է տալիս իրական ժամանակում հետևել հանրային էջերում և բաց խմբերում Ձեր բրենդի, անձի կամ կարևոր թեմաների հիշատակումներին՝ ապահովելով սոցիալական մեդիայում հնչող կարծիքների ամբողջական պատկերը և օգնելով արագ արձագանքել հանրային տրամադրությունների փոփոխություններին։
Telegram-ը դարձել է ամենաօպերատիվ տեղեկատվության և ինսայդերական (insider) նորությունների գլխավոր հարթակը Հայաստանում։ Մեր գործիքն ապահովում է հայկական հանրային Telegram ալիքների և խմբերի շուրջօրյա մոնիտորինգ՝ թույլ տալով իրական ժամանակում որսալ Ձեր բրենդի կամ նախագծի վերաբերյալ ցանկացած հիշատակում և կառավարել տեղեկատվական հոսքերը դեռ այն ժամանակ, երբ դրանք չեն հասել ավանդական մամուլ։
Հայկական մեդիադաշտում YouTube-ը վիդեոբովանդակության, լրատվական հարցազրույցների և փոդքասթների գլխավոր հարթակն է։ Մեր YouTube մոնիտորինգի գործիքը հնարավորություն է տալիս անընդհատ հետևել Ձեր բրենդի կամ բանալի բառերի հիշատակումներին հայալեզու հանրային և մեր բազայում առկա ալիքներում, հեղինակային վլոգներում և լրատվական թողարկումներում՝ ապահովելով տեսալսողական տեղեկատվության ամբողջական և արդյունավետ վերահսկողություն։
Ո՞վ է ավելի շատ քննարկվում մեդիայում՝ Դո՞ւք, թե՞ Ձեր մրցակիցը։ Այս վերլուծական գործիքը թույլ է տալիս համեմատել տարբեր բանալի բառեր (բրենդեր, անձինք, նախագծեր) և դիտել դինամիկ գրաֆիկներ, որոնք ցույց են տալիս հիշատակումների ծավալը և թե կոնկրետ որ լրատվամիջոցն է առավել ակտիվ լուսաբանել յուրաքանչյուր բառը:
Վերլուծական և ԱԲ գործիքներ - Նորույթ 2026*
Մեր եզակի վերլուծական և ԱԲ մոդուլները տվյալների հսկայական բազան վերածում են ռազմավարական գիտելիքի՝օգնելով ավտոմատացնելու PR և մարքեթինգային ամենաբարդ վերլուծությունները՝ առանց մարդկային ռեսուրսի հավելյալ ծախսի:
Տեղեկատվական վտանգների կանխարգելման այս եզակի գործիքն ավտոմատ կերպով հայտնաբերում է Ձեր բրենդի կամ թեմայի շուրջ արտասովոր մեդիա ակտիվությունը։ Արհեստական բանականության միջոցով համակարգը ինքնուրույն ֆիքսում է հրապարակումների ծավալի աննորմալ տատանումներն ու կտրուկ աճը՝ թույլ տալով Ձեզ կանխարգելել հանրային ճգնաժամերը նախքան դրանց անվերահսկելի դառնալը: Գործիքը հասանելի է մեր բոլոր բաժանորդագրային պլաններին։
Մոռացեք հիշատակումների ձեռքով որոնման մասին։ Մեր Արհեստական Բանականությամբ զինված այս գործիքն ինքնուրույն վերլուծում է մեդիա տեքստերը և ավտոմատացված կերպով դուրս բերում ու նույնականացնում դրանցում առկա բոլոր բրենդերը, կազմակերպություններն ու հանրային անձանց։ Սա եզակի հնարավորություն է՝ անմիջապես տեսնելու, թե ովքեր են Ձեր լրահոսի հիմնական դերակատարները՝ առանց հավելյալ ժամանակ ծախսելու: Գործիքը հասանելի է մեր բոլոր բաժանորդագրային պլաններում:
Բացահայտեք Ձեր ապրանքանիշի իրական դիրքավորումը՝ մեդիա էկոհամակարգում: Մեր այս նորարարական գործիքը համադրում է տվյալներն ու արհեստական բանականությունը՝ ցույց տալով ոչ միայն այն, թե կոնկրետ որ լրատվամիջոցն է ամենաշատը գրում Ձեր մասին, այլև հստակեցնելով յուրաքանչյուր աղբյուրի հրապարակումների ընդհանուր տոնայնությունը (դրական, բացասական կամ չեզոք): Բացառիկ այս վերլուծական մոդուլը հասանելի է մեր բոլոր բաժանորդագրային պլաններում։
Պահեք Ձեր ձեռքը տեղեկատվական դաշտի զարկերակին իրական ժամանակում: Մեր շուրջօրյա թարմացվող բաժինը ցույց է տալիս, թե որ թեմաներն ու բանալի բառերն են ամենատրենդայինն ու քննարկվողը հայկական մեդիայում՝ վերջին 6 ժամվա կտրվածքով: Տեղեկացված եղեք օրվա գլխավոր իրադարձություններից մեկ հայացքով՝ առանց ժամեր վատնելու լրահոսը թերթելու վրա։ Գործիքը հասանելի է մեր բոլոր բաժանորդագրային պլաններում:
Բացահայտեք ցանկացած լուրի կամ տեղեկատվական արշավի արմատներըէ սկզբնաղբյուրը։ Այս բացառիկ վերլուծական գործիքը հնարավորություն է տալիս գտնել հրապարակումների իրական սկզբնաղբյուրը և հետևել նյութի տարածման հետագծին մեդիաէկոհամակարգում: Հասկացեք, թե ինչպես է մեկ լուրը վերածվում տեղեկատվական մեծ ալիքի: Գործիքը ներառված է մեր բոլոր բաժանորդագրային պլաններում։
Իրականացրեք ցանկացած լրատվամիջոցի «խորքային աուդիտ»: Մեր «Մեդիա պրոֆիլ» գործիքը տրամադրում է կոնկրետ աղբյուրի (կայք, Telegram ալիք, Facebook էջ) ակտիվության դինամիկայի, նախընտրած թեմաների և ընդհանուր ուղղվածության ավտոմատ վերլուծություն: Այս եզակի գործիքը հեղափոխում է մեդիապլանավորումը՝ թույլ տալով հասկանալ յուրաքանչյուր լրատվամիջոցի իրական վարքագիծը։ Այս բացառիկ հնարավորությունը հասանելի է մեր բոլոր բաժանորդագրային պլաններում։
Արխիվ
Ավելի քան երկու տասնամյակ հայկական մեդիա՝ որոնելի, զտվող և հասանելի բոլոր սակագնային պլաններում: Ուսումնասիրեք, թե ինչպես է լուսաբանվել ցանկացած թեմա 2005 թվականին, հետևեք բրենդի էվոլյուցիային տարիների ընթացքում կամ համեմատեք ձեր ընթացիկ լուսաբանումը պատմական տվյալների հետ։
Այս էջում նշված բոլոր գործիքները ներառված են բոլոր երեք սակագնային պլաններում: Միակ տարբերությունը բանալի բառերի քանակն է։