Logo Մեդիա Մոնիտորինգ

7 օր անվճար փորձաշրջան

© 2026 Մեդիա Մոնիտորինգ

Ծառայություններ

Մեդիա Դայջեսթ.
Տեղեկացված՝ ամեն օր

Մենք ամեն օր ուսումնասիրում ենք հայալեզու մեդիայի 98%-ը՝ վերլուծելով ավելի քան 3500 հոդված և կազմում ենք կարևորագույն նորությունների դայջեսթը, որպեսզի ձեզ փոխանցենք միայն ստուգված և կարևոր տեղեկատվություն՝ մեկ ֆայլում։

98%
հայալեզու մեդիայի
3500+
հոդված օրական
11:00
առավոտյան առաքում
1
ամփոփ ֆայլ

Մեր հիմնական սկզբունքները

Օբյեկտիվություն

Տեղեկատվության բազմակողմանի և անաչառ ներկայացում։

Պրոֆեսիոնալիզմ

Լրատվական հոսքերի խորքային ֆիլտրացիա և վերլուծություն։

Ժամանակի խնայողություն

Հազարավոր նյութերի ընթերցման փոխարեն՝ մեկ ամփոփագիր։

Հակիրճ, բայց բովանդակալից

Միայն էական փաստերն ու դրանց ազդեցությունը։

Ո՞ւմ համար է նախատեսված մեր դայջեսթը

Գործարարների և ընկերությունների ղեկավարների համար, ովքեր պետք է արագ կողմնորոշվեն տնտեսական և քաղաքական զարգացումներում։

Քաղաքական և հանրային գործիչների համար, ովքեր մշտապես պետք է տիրապետեն հանրային տրամադրություններին և օրվա գլխավոր դիսկուրսներին։

Հաղորդակցության և PR մասնագետների համար, ում անհրաժեշտ է հետևել խոսույթների բախմանը և կանխարգելել հնարավոր ճգնաժամերը։

Վերլուծաբանների և փորձագետների համար, ովքեր որոշումներ են կայացնում՝ հիմնվելով հստակ փաստերի և իրական պատկերի վրա։

Դեսպանատների համար, որոնց կարևոր է հայկական մեդիա հրապարակումների ամփոփագիրը ստանալ՝ առանց տոնայնության երանգավորման։

Ի՞նչ օգուտներ կստանաք բաժանորդագրվելով

Ամբողջական պատկերացում րոպեների ընթացքում

Դուք այլևս ստիպված չեք լինի թերթել տասնյակ լրատվական կայքեր և սոցիալական ցանցեր. մենք դա անում ենք ձեր փոխարեն։

Պաշտպանություն ապատեղեկատվությունից

Մեր մասնագետները բացահայտում են կեղծ լուրերը և ներկայացնում իրականությունը։

Ռիսկերի կառավարում

Նորությունների հետ մեկտեղ դուք ստանում եք դրանց հնարավոր ազդեցության և տնտեսական ռիսկերի գնահատականը։

Հարմարավետություն և հասանելիություն

Կարդացեք դայջեսթը անմիջապես ձեր էլ. փոստից, ձեզ հարմար ցանկացած վայրում, կամ տպեք՝ ըստ ձեր հարմարության։

Ինչի՞ց է բաղկացած մեր ամենօրյա դայջեսթը

Ամփոփագիրը կառուցված է հատուկ մշակված պրոֆեսիոնալ բլոկերով՝ նավիգացիան և ընթերցանությունը մաքսիմալ հարմար դարձնելու համար։

Օրվա գլխավորը

Օրվա ամենաառանցքային իրադարձությունների հակիրճ և կետային ամփոփում, որը տալիս է ընդհանուր պատկերը մեկ հայացքով։

Նորությունների բլոկ

Օրվա թոփ նորությունը և դրա ազդեցությունը, օրվա սկանդալը, ինչպես նաև «Օրվա ապատեղեկատվությունը» բաժինը, որտեղ հերքվում են շրջանառվող կեղծ լուրերը։

Քաղաքականության բլոկ

Ներքին և արտաքին քաղաքականությունը, իրավական գործընթացները, անվտանգությունն ու խաղաղության գործընթացները։ Առանձնահատուկ ենթաբլոկ՝ «Խոսույթների բախում — Կոնտրաստային լրահոս», որտեղ համեմատվում են իշխանության և ընդդիմության մոտեցումները։

Տնտեսության բլոկ

Տնտեսական գլխավոր զարգացումներն ու դրանցից բխող մակրոտնտեսական ռիսկերը, ինչպես նաև ֆինանսական ցուցիչները (տարադրամի փոխարժեքներ և այլ կարևոր տվյալներ)։

Խոշորացույցի տակ

Օրվա ցիտատը, իրադարձությունները, տեղեկություններ՝ թվային մեկնաբանությամբ, և հանրային քննարկման արժանացած «թեժ թեման»։

Առաջիկայում

Սպասվող կարևոր արարողակարգերի անոնս, աֆիշա և եղանակի տեսություն։

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս և ե՞րբ եմ ստանալու դայջեսթը։

Դայջեսթն ուղարկվելու է անմիջապես ձեր նշած էլեկտրոնային փոստին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ առավոտյան մինչև 11:00։

Իսկ ի՞նչ է լինելու հանգստյան օրերին։

Շաբաթավերջին մենք չենք խանգարի ձեր հանգիստը։ Շաբաթ և կիրակի օրերի կարևորագույն նորությունների և իրադարձությունների ընդհանուր ամփոփագիրը դուք կստանաք երկուշաբթի օրը՝ մեկ միասնական դայջեսթով, որը կներառի միանգամից երկու օրվա լրահոսը։

Որքա՞ն է արժե բաժանորդագրությունը և ինչպե՞ս վճարել։

Դայջեսթի բաժանորդագրության արժեքը 53,900 ՀՀ դրամ է։ Բաժանորդագրվեք հիմա՝ սեղմելով ներքևում տեղադրված վճարման կոճակը։

Որտեղի՞ց է վերցվում տեղեկատվությունը։

Տեղեկատվությունը ներկայացնում է հայալեզու մեդիա դաշտի 98%-ը՝ օրական ավելի քան 3500 հոդված, պաշտոնական աղբյուրներ և հրապարակումներ սոցցանցերում։ Սա այն ամենն է, ինչ մենք ստանում ենք Մեդիա Մոնիտորինգի ծառայությունները ձեզ ներկայացնելու համար։

Մեդիա Դայջեսթ

53,900 ՀՀ դրամ

ամսական բաժանորդագրություն · առաքում ամեն աշխատանքային օր մինչև 11:00

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ — 53,900 ԴՐԱՄ